Գոայում տեղի է ունենում Պուտինի և Մոդիի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i38515-Գոայում_տեղի_է_ունենում_Պուտինի_և_Մոդիի_հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը տեղի է ունենում Գոայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2016 10:25 Asia/Tehran
  • Գոայում տեղի է ունենում Պուտինի և Մոդիի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը տեղի է ունենում Գոայում։

Երկու երկրների ղեկավարները իրենց զրույցը սկսել են շատ նեղ շրջանակներում, ապա բանակցությունները կշարունակվեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ՌԻԱ Նովոստին։ 

Բանակցությունները կավարտվեն համատեղ փաստաթղթերի ստորագրմամբ և լրատվամիջոցների համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

Նա պատմել է, որ հոկտեմբերի 14-ի գիշերը Պուտինն, ով մեկնել է Հնդկաստան, այն բանից հետո, երբ Երևանում ավարտվել է ՀԱՊԿ խորհրդի նիստը, ստիպված է եղել վայրէջք կատարել Մումբաի քաղաքում, քանի որ ռուս-հնդկական բանակցությունների անցկացման վայրում մառախուղ է եղել։ 

«Նախագահը չորս ժամ անց է կացրել Մումբաիում և հենց առաջին իսկ հնարավորության ժամանակ, վաղ առավոտյան մեկնել է Գոա»,-նշել է Պեսկովը։ 

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ավելի վաղ հայտնել էր լրագրողներին, որ բանակցությունների հիման վրա, համատեղ հայտարարություն են ընդունելու, որտեղ կարտացոլվի տարածաշրջանային ընդհանուր մոտեցումները եւ միջազգային օրակարգը։ Պուտինի և Մոդիի բանակցությունների ամենակարևոր թեմաներից մեկը կդառնա միջուկային էներգետիկայի շուրջ համագործակցությունը։ 

Բացի դրանից, երկրների ղեկավարները, ինչպես սպասվում է, կփոխանակվեն միջազգային խնդիրների շուրջ կարծիքներով։ Հնարավոր թեմաների շարքում են՝ պայքարը ահաբեկչության դեմ, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը, առաջին հերթին Սիրիայում, ինչպես նաև Աֆղանստանում։ 

Բանակցությունների արդյունքում կկայանա համատեղ փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ստորագրելու են Հնդկաստանին տրամադրվող հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի համաձայնությունը։ 

Armenpress.am