Հնդկաստանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i38668-Հնդկաստանում_մեկնարկել_է_ԲՐԻԿՍ_ի_գագաթնաժողովը
Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի 8-րդ գագաթնաժողովը՝ միավորման երկրների առաջնորդների համատեղ լուսանկարով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2016 08:36 Asia/Tehran
  • Հնդկաստանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը

Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի 8-րդ գագաթնաժողովը՝ միավորման երկրների առաջնորդների համատեղ լուսանկարով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Լուսանկարվելուց հետո ծրագրված են գագաթնաժողովի պաշտոնական միջոցառումները, որոնք կանցկացվեն Taj Exzotica հյուրանոցում: Ռուսաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Միշել Թեմերը և Ջեկոբ Զուման, ինչպես նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի պետքարտուղար Սի Ցզինպինը կհանդիպեն նեղ կազմով, այնուհետև բանակցություններ կվարեն ԲՐԻԿՍ-ի Գործադիր խորհրդի անդամների հետ և լիագումար նիստ կանցկացնեն ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:

Այդ միջոցառումներից հետո ակնկալվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ Գոայի հռչակագիրը, կարճաժամկետ հեռանկարներում միավորման գործողությունների ծրագիրը:

1in.am