Չինաստանը պատրաստվում է տիեզերանավ ուղարկել ուղեծիր
https://parstoday.ir/hy/news/world-i38680-Չինաստանը_պատրաստվում_է_տիեզերանավ_ուղարկել_ուղեծիր
«Շենչժոու 11» ղեկավարվող տիեզերանավի արձակումը ծրագրված է հոկտեմբերի 17-ին, հայտնել են Չինաստանի ղեկավարվող տիեզերական թռիչքների ծրագրի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ու Պինը, փոխանցում է «Սինհուան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2016 09:14 Asia/Tehran
  • Չինաստանը պատրաստվում է տիեզերանավ ուղարկել ուղեծիր

«Շենչժոու 11» ղեկավարվող տիեզերանավի արձակումը ծրագրված է հոկտեմբերի 17-ին, հայտնել են Չինաստանի ղեկավարվող տիեզերական թռիչքների ծրագրի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ու Պինը, փոխանցում է «Սինհուան»։

Տիեզերանավի արձակումը իրականացվելու է «Չանչժեն 2F» հրթիռակրի օգնությամբ, ասել է Ու Պինը, հավելելով, որ հրթիռակիրն արդեն այսօր լիցքավորվելու է վառելիքով։

Առաքելության հիմնական նպատակն է Երկրից «Տյանգուն 2» տիեզերական լաբորատորիա հասցնել եւ հետ բերել տիեզերագնացների ու բեռներ, ստուգել համակարգերը, որոնք ապահովում են ուղեծրի վրա տիեզերական սարքերի միակցումը ու ղեկավարվող տիեզերանավը Երկիր վերադառնալը, նաեւ ստուգել «Տյանգուն 2 համալիրի հնարավորությունները՝ այնտեղ տիեզերագնացների կյանքը, աշխատանքը ու առողջությունն ապահովելու, գիտական փորձերի ու ուղեծրի վրա վերանորոգման տեխնոլոգիաների փորձարկումների իրականացնելու տեսակետից։

«Շենչժոու 11»- ը ուղեծիր դուրս գալուց հետո երկու օրվա ընթացքում կմիակցվի «Տյանգուն 2»-ին՝ ձեւավորելով նոր համալիր, որից հետո տիեզերագնացները կտեղափոխվեն «Տյանգուն 2», պարզաբանել է Ու Պինը։

Համալիրը ուղեծրում կմնա 30 օր։ Որից հետո «Շենչժոու 11»-ը կվերադառնա Երկիր, իսկ Տյանգուն 2-ը կմնա ուղեծրում։

News.am