Ճապոնիայում աշակերտը դանակահարել է համադասարանցիներին եւ ուսուցչին
https://parstoday.ir/hy/news/world-i38857-Ճապոնիայում_աշակերտը_դանակահարել_է_համադասարանցիներին_եւ_ուսուցչին
Տոկիոյի մասնավոր դպրոցներից մեկում աշակերտը դանակահարել է երկու համադասարանցիների եւ ուսուցչին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կիոդո գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2016 08:54 Asia/Tehran
  • Ճապոնիայում աշակերտը դանակահարել է համադասարանցիներին եւ ուսուցչին

Տոկիոյի մասնավոր դպրոցներից մեկում աշակերտը դանակահարել է երկու համադասարանցիների եւ ուսուցչին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կիոդո գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է ավագ դպրոցի առաջին դասարանի աշակերտների միջեւ: Աշակերտներին բաժանել փորձող 40-ամյա ուսուցիչը նույնպես վիրավորվել է:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

News.am