Ահաբեկչությունը կորցրել է վերացական բնույթը` դառնալով իրականություն. Մեդվեդև
https://parstoday.ir/hy/news/world-i3910-Ահաբեկչությունը_կորցրել_է_վերացական_բնույթը_դառնալով_իրականություն._Մեդվեդև
Ահաբեկչությունը և ծայրահեղականությունը կորցրել են վերացական բնույթը, այդ սպառնալիքը դարձել է իրականություն տարբեր երկրների միլիոնավոր մարդկանց համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենի անվտանգության կորֆերանսում ելույթի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2016 10:21 Asia/Tehran
  • Ահաբեկչությունը կորցրել է վերացական բնույթը` դառնալով իրականություն. Մեդվեդև

Ահաբեկչությունը և ծայրահեղականությունը կորցրել են վերացական բնույթը, այդ սպառնալիքը դարձել է իրականություն տարբեր երկրների միլիոնավոր մարդկանց համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենի անվտանգության կորֆերանսում ելույթի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:

«Այն տրանսսահմանային մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք մեզ բոլորիս թվում էին հաղթահարված, առաջ են եկել նոր ուժով: Իսկ նոր սպառնալիքները, այդ թվում՝ ահաբեկչությունը և ծայրահեղականությունը կորցրել են վերացական բնույթը, ինչպիսին էին դրանք երեկ մեծամասնութան համար: Այժմ դա իրականություն է տարբեր երկրների միլիոնավոր մարդկանց համար, այն, ինչի մասին ասաց գործընկեր Վալսը (Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալս), դա ամենօրյա սպառնալիք է»,- ասել է Մեդվեդևը:

Նա նշել է, որ ամեն օր կարող է ինքնաթիռներում տեղի ունենալ պայթյուն կամ սրճարաններում՝ կրակոցներ: Նրա խոսքով` այսօր տնտեսական, սոցիալական և ռազմական մարտահրավերները փոխադարձաբար ուժեղացնում են մեկը մյուսին: