ԱՄՆ դեսպանը Հնդկաստանի ԱԳ նախարարություն է կանչվել
https://parstoday.ir/hy/news/world-i3919-ԱՄՆ_դեսպանը_Հնդկաստանի_ԱԳ_նախարարություն_է_կանչվել
ԱՄՆ դեսպանը Հնդկաստանի ԱԳ նախարարություն է կանչվել ՝ ի նշան բողոքի Պակիստանին F-16 կործանիչներ վաճառելու Վաշինգտոնի ընդունած որոշման դեմ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2016 13:51 Asia/Tehran
  • ԱՄՆ դեսպանը Հնդկաստանի ԱԳ նախարարություն է կանչվել

ԱՄՆ դեսպանը Հնդկաստանի ԱԳ նախարարություն է կանչվել ՝ ի նշան բողոքի Պակիստանին F-16 կործանիչներ վաճառելու Վաշինգտոնի ընդունած որոշման դեմ :

ԱՄՆ նախագահ ՝ Բարաք Օբամայի կառավարությունը որոշել է Պակիստանին վաճառել Լակհիդ-Մարտին (Lockheed Martin) F-16 ութ կործանիչներ : Վաշինգտոնը վարժեցնելու է պակիստանյան ուժերին , նաև ռադարային և այլ սարքավորումներ է վաճառելու այդ երկրին : Այս ծառայությունների արժեքը կազմում է 699 միլիոն դոլար :

Թվիթերյան էջում Հնդկաստանի ԱԳ նախարարության խոսնակ ՝ Վիկաս Սուարոպը գրել է .-«Մեզ հուսահատեցրել է Պակիստանին F-16 կործանիչներ վաճառելու Օբամայի կառավարության ընդունած որոշումը» :

«Մենք դեմ ենք նրանց տրամաբանությանը , համաձայն որի նման զենքերի տրամադրումը կարող է օգնել ահաբեկչության դեմ մղվող պայքարին».-ավելացրել է նա :