ԱՄՆ դեսպանը Հնդկաստանի ԱԳ նախարարություն է կանչվել
ԱՄՆ դեսպանը Հնդկաստանի ԱԳ նախարարություն է կանչվել ՝ ի նշան բողոքի Պակիստանին F-16 կործանիչներ վաճառելու Վաշինգտոնի ընդունած որոշման դեմ :
ԱՄՆ նախագահ ՝ Բարաք Օբամայի կառավարությունը որոշել է Պակիստանին վաճառել Լակհիդ-Մարտին (Lockheed Martin) F-16 ութ կործանիչներ : Վաշինգտոնը վարժեցնելու է պակիստանյան ուժերին , նաև ռադարային և այլ սարքավորումներ է վաճառելու այդ երկրին : Այս ծառայությունների արժեքը կազմում է 699 միլիոն դոլար :
Թվիթերյան էջում Հնդկաստանի ԱԳ նախարարության խոսնակ ՝ Վիկաս Սուարոպը գրել է .-«Մեզ հուսահատեցրել է Պակիստանին F-16 կործանիչներ վաճառելու Օբամայի կառավարության ընդունած որոշումը» :
«Մենք դեմ ենք նրանց տրամաբանությանը , համաձայն որի նման զենքերի տրամադրումը կարող է օգնել ահաբեկչության դեմ մղվող պայքարին».-ավելացրել է նա :