Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանում Զուգդիդիի 3 ընտրատեղամասում հոկտեմբերի 22-ին անցկացված կրկնական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Էդիշեր Տոլորայան: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Նշվում է, որ Տոլորայան ստացել է 981 ընտրողի աջակցությունը, մինչդեռ նրա մրցակիցը՝ «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական պատգամավորի թեկնածու, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը՝ 441-ի:
Միևնույն ժամանակ, Մառնեուլի շրջանում 48-րդ ընտրատեղամասում «Միացյալ ազգային շարժումն» է հաղթել: Մեծամասնական կարգով պատգամավորի նրա թեկնածու Աքմամեդ Իմամկուլիևը ստացել է ընտրողների 378 ձայն «Վրացական երազանքի» թեկնածու Թեյմուրազ Նավերիանիի ստացած 307 ձայնի դիմաց:
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը մեծամասնական ընտրակարգով տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:
lratvakan.am/