Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
https://parstoday.ir/hy/news/world-i40453-Վրաստանում_մեկնարկել_է_խորհրդարանական_ընտրությունների_երկրորդ_փուլը
Վրաստանում մեկնարկել է միամանդատ օկրուգներից խորհրդարանի պատգամավորների ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2016 07:21 Asia/Tehran
  • Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում մեկնարկել է միամանդատ օկրուգներից խորհրդարանի պատգամավորների ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է Sputnik-ը:

Նշվում է, որ ընտրատեղամասերը բացվել են 8.00-ին: Ընտրություններ անցկացվում են 50 ընտրական օկրուգներում, որտեղ որևէ թեկնածու չի կարողացել ստանալ ընտրողների քվեների ավելի քան 50%-ը։

50 օկրուգներից 46-ում պատգամավորական մանդատի համար պայքարելու են «Վրացական երազանք» ու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները։

Ընտրություններին կհետևի մոտ 30 000 դիտորդ տեղական կազմակերպություններից և 1440 դիտորդ 55 միջազգային կազմակերպություններից:

araratnews.am/

30/10/2016/