ԻԼԻՊ-ը ստանձնել է Համբուրգում դեռահասի սպանության պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/world-i40498-ԻԼԻՊ_ը_ստանձնել_է_Համբուրգում_դեռահասի_սպանության_պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում 16-ամյա դեռահասի սպանության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Bild-ը: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2016 09:13 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը ստանձնել է Համբուրգում դեռահասի սպանության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում 16-ամյա դեռահասի սպանության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Bild-ը: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին:

Պարբերականը հայտնում է, որ դեռահասն իր 15-ամյա ընկերուհու հետ գետափին նստած է եղել կամրջի տակ: Անսպասելի նրա վրա է հարձակվել անհայտ անձը եւ դանակով մի քանի անգամ հարվածել:

Աղջիկը հասցրել է գետը նետվել եւ լողալով հեռանալ: Ստացած վնասցածքների հետեւանքով դեռահասը մահացել է հվանդանոցում: Հարձակվողը հանցագործության վայրից փախուստի է դիմել:

orer.am/

 

30/10/2016/