Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել է Ռուսաստան
Նոյեմբեր 01, 2016 11:55 Asia/Tehran
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը մենել է Ռուսաստան:
Այցը տեղի է ունեցել ռուսական կողմի հրավերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնությունում Աքարը հանդիպում կունենա ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ: Կողմերը կխոսեն երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Armenpress.am
Պիտակ