Բրիտանիայի ԱԳ նախարար. Պուտինը կարող է մեկ զանգով ավարտել Սիրիայում պատերազմը
https://parstoday.ir/hy/news/world-i4096-Բրիտանիայի_ԱԳ_նախարար._Պուտինը_կարող_է_մեկ_զանգով_ավարտել_Սիրիայում_պատերազմը
Աշխարհում միայն մեկ մարդ կա, որը կարող է մեկ զանգով ավարտել Սիրիայում պատերազմը. դա Վլադիմիր Պուտինն է: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2016 18:00 Asia/Tehran
  • Բրիտանիայի ԱԳ նախարար. Պուտինը կարող է մեկ զանգով ավարտել Սիրիայում պատերազմը

Աշխարհում միայն մեկ մարդ կա, որը կարող է մեկ զանգով ավարտել Սիրիայում պատերազմը. դա Վլադիմիր Պուտինն է: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը:

«Ասադը կհեռանա, թե՞ կմնա, կախված է այն հանգամանքից, թե որքանով են ռուսները պատրաստ օգտագործել իրենց ազդեցությունը՝ նրան հեռացնելու համար»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, Սիրիայում շուրջ 150 հազարանոց «չափավոր ընդդիմության» ուժեր կան, որոնք նույնպես տուժում են ռուսական ավիահարվածներից:

Համոնդը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Սիրիայում ավիահարվածները՝ դրանք կոչելով «արյունալի ռմբակոծություն» եւ «խաղաղ տարածքների անկանոն ռմբակոծություն»: