Պենտագոնի ղեկավարը ամռանը հնարավոր է այցելի Վրաստան
Փետրվար 15, 2016 09:41 Asia/Tehran
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ամռանը կարող է այցելել Վրաստան, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
«Պենտագոնի ղեկավարի Վրաստան հնարավոր այցը քննարկել են պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Էլիսա Սլոթքինը Մյունխենում հանդիպման ժամանակ` անվտանգության համաժողովի շրջանակներում»,- ասվում է հայտարարությունում:
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը դիմել է Կոնգրեսին` Վրաստանի ֆինանսավորումը զգալիորեն մեծացնելու խնդրանքով:
armedia.am
15/2/2015
Պիտակ