Ռուսաստանը կողմ է ՄԱԿ ԱԽ կոմպակտ բնույթի պահպանմանը
Ընդունելով ՄԱԿ ԱԽ ընդլայնման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանը կողմ է արտահայտվում դրա կոմպակտ բնույթի պահպանմանը։
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ, որը նվիրված էր ՄԱԿ-ի բարեփոխմանը։
Նրա խոսքով, Խորհրդի անդամների ընդհանուր թիվը չպետք է զգալիորեն գերազանցի 20 պետությունը։ Ինչ վերաբերում է մյուս երկրներին վետոյի իրավունք տրամադրելու առաջարկներին կամ որոշակի իրավիճակներում դրանից հրաժարվելուն՝ Մոսկվայի դիրքորոշումը անսասան է։ «Մեզ համար անընդունելի են ցանկացած գաղափարներ, որոնք հանգեցնում են ԱԽ մշտական անդամների արտոնությունների, այդ թվում վետոյի իրավունքի խախտմանը։ Հարկ է նշել, որ տվյալ կառույցը կարևոր գործոն է, որը խթանում է, որ Խորհրդի անդամները հավասարակշռված որոշումներ որոնեն։ Դրա նկատմամբ ոտնձգությունը սխալ կլիներ թե պատմական, թե քաղաքական տեսակետից»,- հայտնում է ՄԱԿ-ի Ռադիոկայանը։
Խորհրդի կազմում այսօր հինգ մշտական անդամ կա, որոնք ունեն վետոյի իրավունք ու ինը ոչ մշտական անդամ, որոնք ընտրվում են երկու տարին մեկ։ Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի ստեղծումից հետո աշխարհում իրավիճակը կտրուկ փոխվել է՝ շատերը կարծում են, որ Խորհուրդն այլևս չի համաատասխանում ներկա իրողություններին ու պետք է բարեփոխվի։ Դրա շուրջ բանակցություններն արդեն մի քանի տարի է շարունակվում են, բայց ապարդյուն։
News.am