Չինաստանը սկսել է առաջին լողացող ԱԷԿ-ի շինարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i41734-Չինաստանը_սկսել_է_առաջին_լողացող_ԱԷԿ_ի_շինարարությունը
Չինաստանն անցել է իր առաջին լողացող ատոմային էլեկտրակայանի կառուցմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2016 13:45 Asia/Tehran
  • Չինաստանը սկսել է առաջին լողացող ԱԷԿ-ի շինարարությունը

Չինաստանն անցել է իր առաջին լողացող ատոմային էլեկտրակայանի կառուցմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Շինարարությունն իրականացնում է China General Nuclear Power Corp. (CGN) ընկերությունը։ CGN-ի գիտահետազոտական կենտրոնի գլխավոր ինժեների տեղակալի հաղորդմամբ՝ նոր ԱԷԿ-ում կտեղադրվի ACPR50S ռեակտոր։

Վայրի մասին, որտեղ կգտնվի լողացող ԱԷԿ-ը, չի հաղորդվում։

Ապրիլին Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) ղեկավար Սուն Ցինը հայտնել էր, որ լողացող ԱԷԿ-ը շահագործման կհանձնվի 2019 թվականին։ Նման մեկ ԱԷԿ-ի կառուցումը պահանջում է մոտ 461 մլն դոլար։ Նշվել է, որ այն հավանաբար կտեղակայվի Հարավչինական ծովում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը կարող է կառուցել մինչև 20 լողացող ԱԷԿ։

1in.am