Շտայնմայերն անհասկանալի է համարում Գերմանիայի դեմ Թուրքիայի հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i41824-Շտայնմայերն_անհասկանալի_է_համարում_Գերմանիայի_դեմ_Թուրքիայի_հայտարարությունները
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերքել է Թուրքիայի գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններն այն մասին, թե Գերմանիան աջակցում է ահաբեկչությանը և Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2016 07:10 Asia/Tehran
  • Շտայնմայերն անհասկանալի է համարում Գերմանիայի դեմ Թուրքիայի հայտարարությունները

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերքել է Թուրքիայի գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններն այն մասին, թե Գերմանիան աջակցում է ահաբեկչությանը և Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

«Կարծում եմ, Անկարան շատ լավ գիտի, որ իրականում հակառակն է»,- ասել է Շտայնմայերը` նշելով, որ PKK-ն և Թուրքիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումները Գերմանիայում արգելված են:«Հետևաբար չեմ կարողանում հասկանալ Գերմանիայի դեմ Թուրքիայի արած հայտարարությունները»,- ասել է նա:

Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջմանը հաջորդած զարգացումները պետք է կատարվեն օրինական պետության սկզբունքներին հավատարիմ: Նա անընդունելի է համարել Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները և քննադատել է նախօրեին քրդամետ կուսակցության պատգամավորների կալանավորումը:

lratvakan.am/

9/10/2016/