Շանհայում կառուցվում է աշխարհի խոշորագույն աստղացուցարանը
https://parstoday.ir/hy/news/world-i41908-Շանհայում_կառուցվում_է_աշխարհի_խոշորագույն_աստղացուցարանը
Շանհայի Փունդունի շրջանում նոյեմբերի 8-ին սկսվել Է աստղացուցարանի շինարարությունը, որը խոշորագույնը կդառնա աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2016 12:57 Asia/Tehran
  • Շանհայում կառուցվում է աշխարհի խոշորագույն աստղացուցարանը

Շանհայի Փունդունի շրջանում նոյեմբերի 8-ին սկսվել Է աստղացուցարանի շինարարությունը, որը խոշորագույնը կդառնա աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի քան 58 հազար քառակուսի մետր մակերեսով նախագծի արժեքը կկազմի 528 միլիոն յուան (78 միլիոն դոլար):

Աստղադիտարան-թանգարանը բաղկացած կլինի 38 հազար քառակուսի մետր մակերեսով գլխավոր մասնաշենքից, ինչպես նաեւ մի քանի լրացուցիչ շենքերից, ներառյալ աստղադիտարանը, աստղադիտակը, երեխաների եւ երիտասարդների համար նախատեսված դիտահարթակը:

Ինչպես հաղորդել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, աստղացուցարանի բացումը պլանավորված Է 2020 թվականին:    

Աստղացուցարանի շինարարության շտաբի ներկայացուցիչ Սյույ Սյաոհունը հայտնել Է, որ շենքերի արտաքին կողմի դիզայնում պլանավորվում Է օգտագործել աստղալից երկինք հիշեցնող տարրեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am