Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է. Յունկեր
https://parstoday.ir/hy/news/world-i42007-Եվրոպական_բանակի_ստեղծումն_անխուսափելի_է._Յունկեր
Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ն դժվար թե հոգ տանի Եվրոպայի անվտանգության մասին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2016 08:57 Asia/Tehran
  • Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է. Յունկեր

Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ն դժվար թե հոգ տանի Եվրոպայի անվտանգության մասին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ամերիկացիներին մենք շատ ենք պարտական, բայց նրանք երկարաժամկետ հեռանկարում հոգ չեն տանի եվրոպացիների անվտանգության մասին: Դա պետք է անենք մենք, և այդ պատճառով մենք պետք է նոր ընթացք տանք եվրոպական պաշտպանական միության հարցին ընդհուպ մինչև եվրոպական բանակի ստեղծումը», - ասել է Յունկերը:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խոստացել է մինչև նոյեմբերի վերջ առաջարկներ ներկայացնել անվտանգության և պաշտպանության եվրոպական քաղաքականության ռազմական բաղադրիչի ուժեղացման վերաբերյալ:

 

armedia.am

10/10/2016/