Սիրիայում ավիահարվածներ են հասցրել հիվանդանոցների. կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/world-i4231-Սիրիայում_ավիահարվածներ_են_հասցրել_հիվանդանոցների._կան_զոհեր
Սիրիայի հյուսիսային տարածաշրջաններում ավիահարվածներ են հասցվել երկու հիվանդանոցների: Զոհվել Է առնվազն տասը մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2016 18:05 Asia/Tehran
  • Սիրիայում ավիահարվածներ են հասցրել հիվանդանոցների. կան զոհեր

Սիրիայի հյուսիսային տարածաշրջաններում ավիահարվածներ են հասցվել երկու հիվանդանոցների: Զոհվել Է առնվազն տասը մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Իդլիբի նահանգում հարված Է հասցվել «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության աջակցությամբ աշխատող հիվանդանոցին:

Կազմակերպության տվյալներով՝ հրթիռային հարվածից հետո անհայտ Է հիվանդանոցի առնվազն ութ աշխատկիցների ճակատագիրը: Ընդ որում՝ կազմակերպությունը դժվարացել Է ճշտել՝ ում օդուժն Է պատասխանատու բուժհաստատության հրթիռակոծման համար:

Իր հերթին Լոնդոնում բազավորված «Մարդու իրավունքների նկատմամբ հսկողության սիրիական կենտրոնը» պնդում Է, որ հարվածի հետեւանքով զոհվել Է առնվազն ինը մարդ, իսկ հարվածներն հասցրել Է ռուսական օդուժը: Ռուսական կողմից առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել:

Բացի այդ, գնդակոծման Է ենթարկվել Աազազ քաղաքի հիվանդանոցը, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն տասը մարդ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դրա համար նույնպես մեղադրել Է Ռուսաստանին:

Ավելի վաղ Մոսկվան քանիցս կեղծիք Է համարել հաղորդումներն այն մասին, որ իր օդուժի հրթիռային ու ռմբային հարվածների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Հերթական նման հայտարարությունն արդել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը «Շպիգել» գերմանական հանդեսին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է փետրվարի 14-ին: