Թրամփը կշարունակի գաղտնի պահել ԻՊ-ի դեմ պայքարի իր պլանը
https://parstoday.ir/hy/news/world-i42568-Թրամփը_կշարունակի_գաղտնի_պահել_ԻՊ_ի_դեմ_պայքարի_իր_պլանը
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը մտադիր Է գաղտնի պահել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի իր պլանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2016 08:05 Asia/Tehran
  • Թրամփը կշարունակի գաղտնի պահել ԻՊ-ի դեմ պայքարի իր պլանը

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը մտադիր Է գաղտնի պահել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի իր պլանը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետականն այս մասին հայտարարել Է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որը եթեր Է տրվել նոյեմբերի 13-ին:

Թրամփը կտրականապես հրաժարվել Է որեւիցե մանրամասն հայտնել այն ռազմավարության վերաբերյալ, որն ինքը կիրառելու Է խմբավորման ոչնչացման համար:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ըստ որում նշել Է, որ ԻՊ-ից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը «ծանր Է ընթանում», քանի որ Սպիտակ տունը դրա մասին տեղեկատվությունը վաղօրոք Էր հրապարակել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am