ԻԼԻՊ-ն իր վրա վերցրեց Ռուսաստանի Դաղստանում տեղի ունեցած գործողության պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/world-i4273-ԻԼԻՊ_ն_իր_վրա_վերցրեց_Ռուսաստանի_Դաղստանում_տեղի_ունեցած_գործողության_պատասխանատվությունը
ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա է վերցրել Ռուսաստանի Դաղստանի հանրապետությունում իրականացված մահապարտական հարձակման պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 04:40 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն իր վրա վերցրեց Ռուսաստանի Դաղստանում տեղի ունեցած գործողության պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա է վերցրել Ռուսաստանի Դաղստանի հանրապետությունում իրականացված մահապարտական հարձակման պատասխանատվությունը:

Երկուշաբթի օրը Դերբենդ քաղաքի մերձակայքում ռմբադրված մի ինքնաշարժի պայթյունի հետևանքով զոհվեցին ոստիկանության ուժերի երկու աշխատակիցներ և 18 ուրիշներ վիրավորվեցին:

«Ռիանովոստի» լրատվական գործակալությունը հղում կատարելով Դաղստանի անվտանգության աղբյուրների հաղորդել է, որ մահապարտ ահաբեկիչը «Հարավային ահաբեկչական խումբ»-ի անդամ է եղել:

ԻԼԻՊ-ը Թուիթերում տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ «Խալիֆայության զինվորներից մեկը ռմբադրված ինքնաշարժով մոտեցել է Դաղստանի ոստիկանության ուժերին ու դա պայթեցրել է նրանց համախմբման վայրում, որի հետևանքով սպանվել ու վիրավորվել են այդտեղ հաստատված բոլոր զորայինները»: