Ամերիկացի սենատորն ընտրական համակարգի փոփոխության պահանջ է ներկայացրել
Կալիֆորնիա նահանգի սենատորը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրությունից Էլեկտորալ Քոլեջը կրճատելու առաջարկ է ներկայացրել:
Համաձայն «Փարս թուդեյ»-ի հաղորդման, հիմք ընդունելով այն փաստը, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն Դեմոկրատական կուսակցության թեկածուից ավելի քիչ ձայներ շահելով նախագահ է ընտրվել, Բարբառա Բաքսերն ասել է, որ Էլեկտորալ Քոլեջը հնացած ու ոչ-ժողովրդավարական համակարգ է և անհապաղ պետք է փոփոխվի:
«Բոլոր ամերիկացիները պիտի վստահ լինեն, որ իրենց ձայները հաշվարկվում են»,-հայտարարել է ամերիկացի սենատորը:
ԱՄՆ-ի ժողովուրդը նոյեմբերի 8-ին ընտրեց Էլեկտորալ Քոլեջի 538 ներկայացուցիչներին, ովքեր արդեն ընտրեցին նախագահին:
Դոնալդ Թրամփը 290 ներկայացուցիչների ձայներով ընտրվեց նախագահ:
Հատկանշական է, որ Հիլարի Քլինթոնին բաժին հասան Էլեկտորալ Քոլեջի 232 ներկայացուցիչներ ձայները, սակայն նրա շահած քվեները մեկ միլիոնով գերազանցում էին Դոնալդ Թրամփին:
Դոնալդ Թրամփի հաղթանակը կրկին անգամ քննադատության ալիք է բարձրացրել այդ երկրում քվեարկության համակարգի դեմ:
ԱՄՆ-ում ընտրական օրենքի բարեփոխման համար մինչ այժմ հարյուրավոր օրինագծեր են ներկայացվել, որոնք սակայն ապարդյոն են եղել:
ԱՄՆ Սահմանադրության բարեփոխման համար պահանջվում է Կոնգրեսի երկու երրորդի և նահանգների երեք չորրորդի համաձայնությունը: