ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը մտահոգում է ՆԱՏՕ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i4306-ԼՂ_շփման_գծում_տիրող_իրավիճակը_մտահոգում_է_ՆԱՏՕ_ին
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 12:13 Asia/Tehran
  • ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը մտահոգում է ՆԱՏՕ-ին

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրադրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է հենց Ապաթուրայը:

«ՆԱՏՕ-ն իր դիրքորոշումն ունի այս հարցում: Շփման գծում տիրող իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Իրադրությունը բարդ է: Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման շուրջ: Մեր պաշտոնական դիրքորոշումն այսպիսին է. Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և փոխհամաձայնության սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորմանը»,- ասել է Ապաթուրայը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: