Ադրբեջանն արձագանքել է ՀՀ նախագահի արտահայտություններին
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն արձագանքել էայդ երկրի տարածքային ամբողջականությունը Երևանի կողմից հարգվելու մասին ՀՀ նախագահի արտահայտություններին:
Համաձայն «Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման, Հիքմաթ Հաջիևը հինգշաբթի օրը Հայաստանին մեղադրելով միջազգային օրենքներն ու մարդու իրավունքները չհարգելու մեջ, ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման այդ երկրի ցանկությունը ձևական բնույթ է կրում:
«Հայաստանի քաղաքական կողմնորոշումնեըը չեն համապատասխանում միջազգային օրենքներին և անօրինական քարոզչություն է տարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»,-հայտարարել է Հիքմաթ Հաջիևը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը պաշտպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ասել էր, որ միջազգային օրենքների համաձայն բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն:
«Ցանկացած երկրի բնակիչներն իրավունքն ունեն ազատորեն ընտրելու իրենց երկրի քաղաքական համակարգը և ցանկացած երկրի փոքրամասնությունները կարող են ազատորեն պաշտպանել իրենց ինքնությունը»,-ընդգծել էր ՀՀ նախագահը:
Սարգսյանը նաև նշել էր, որ ԼՂ-ի բնակիչները որպես մի փոքրամասնություն ինքնորոշման իրավունք ունեն և դա չի հակասում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: