Ռուսաստանը եւ ՕՊԵԿ-ը պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը
https://parstoday.ir/hy/news/world-i4312-Ռուսաստանը_եւ_ՕՊԵԿ_ը_պայմանավորվել_են_սառեցնել_նավթի_արդյունահանումը
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ ՕՊԵԿ-ի մի շարք երկրների ներկայացուցիչներ Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների արդյունքում պայմանավորվել են նավթի արդյունահանումը սառեցնել հունվարի 11-ի մակարդակում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 16, 2016 12:43 Asia/Tehran
  • Ռուսաստանը եւ ՕՊԵԿ-ը պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ ՕՊԵԿ-ի մի շարք երկրների ներկայացուցիչներ Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների արդյունքում պայմանավորվել են նավթի արդյունահանումը սառեցնել հունվարի 11-ի մակարդակում:

Սաուդյան Արաբիան եւս համաձայնել է այս որոշմանը, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենա Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հանդիպումը Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմիի հետ:

Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտնել էին նավթային շուկայի այլ խաղացողների հետ միասին արդյունահանման մակարդակի հնարավոր կրճատման մասին: Հաղորդվել էր նաեւ, որ Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկել է 5 տոկոսով նվազեցնել նավթի արդյունահանումը, սակայն հետագայում այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել: