Գերմանացի պատգամավորն առաջարկել է զենք չվաճառել Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i43294-Գերմանացի_պատգամավորն_առաջարկել_է_զենք_չվաճառել_Թուրքիային
Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Յուրգեն Տրիտինը, ով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում է, հայտարարել է Գերմանիայի կողմից Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 13:57 Asia/Tehran
  • Գերմանացի պատգամավորն առաջարկել է զենք չվաճառել Թուրքիային

Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Յուրգեն Տրիտինը, ով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում է, հայտարարել է Գերմանիայի կողմից Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Այժմ դեմ առ դեմ ենք ՆԱՏՕ-ի մի գործընկերոջ հետ, ով սկսել է անտեսել ժողովրդավարության հիմնարար իրավունքները»,- ասել է Տրիտինը` նշելով, որ անհրաժեշտ է Թուրքիային ռազմական տեխնիկա չմատակարարել: Պատգամավորի խոսքով` Թուրքիան այդ զենքերը կարող է օգտագործել իր ժողովրդի որոշ շրջանակների դեմ: 

                                                                                           

orer.am