Չինաստանն ԱՄՆ հետ հարաբերություններում պատրաստվում է բեկման
https://parstoday.ir/hy/news/world-i43411-Չինաստանն_ԱՄՆ_հետ_հարաբերություններում_պատրաստվում_է_բեկման
ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների համար «բեկումնային պահ է», հայտնում է BBC-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 11:50 Asia/Tehran
  • Չինաստանն ԱՄՆ հետ հարաբերություններում պատրաստվում է բեկման

ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների համար «բեկումնային պահ է», հայտնում է BBC-ն։

Օբամայի հետ վերջին հանդիպումից առաջ Չինաստանի ղեկավարը կողմ է արտահայտվել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ նոր վարչակազմի օրոք փոփոխությունների ենթարկելուն։

«Հույսով եմ, որ երկու կողմերը միասին կաշխատեն՝ կենտրոնանալով համագործակցության վրա՝ հաղթահարելու հակասությունները և ապահովելու հարաբերությունների փոփոխություն»,- ասել է Սի Ծինփինը։

Շաբաթվա սկզբին Սի Ծինփինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հավատում է Չինաստանի հետ սերտ համագործակցությանը։ Սի Ծինփինն, իր հերթին, ասել է, որ երկու երկրների համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է։

armedia.am/