Պուտինը պատրաստ է սառեցնել Ռուսաստանի՝ նավթի արդյունահանման ներկայիս մակարդակը
https://parstoday.ir/hy/news/world-i43510-Պուտինը_պատրաստ_է_սառեցնել_Ռուսաստանի_նավթի_արդյունահանման_ներկայիս_մակարդակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունն առ այն, որ նավթի արդյունահանումը կարելի է սառեցնել ներկայիս մակարդակում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 21, 2016 06:53 Asia/Tehran
  • Պուտինը պատրաստ է սառեցնել Ռուսաստանի՝ նավթի արդյունահանման ներկայիս մակարդակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունն առ այն, որ նավթի արդյունահանումը կարելի է սառեցնել ներկայիս մակարդակում:

«Ինչ վերաբերում է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) կայանալիք հանդիպմանն ու մեր դիրքորոշմանը, ապա այն մնում է անփոփոխ, և մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք: Մենք պատրաստ ենք սառեցնել նավթի արդյունահանումն այն մակարդակում, որով այն ներկայում իրականացվում է»,-մեջբերում է gazeta.ru-ն նախագահի խոսքերը:
Միևնույն ժամանակ, Պուտինն իր խոսքում ասել է, որ նման դիրքորոշումը որևէ վնաս չի պատճառի երկրի էներգետիկ հատվածին:
Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 30-ին հայտարարել նավթի արդյունահանման մակարդակի սառեցման մասին, եթե ՕՊԵԿ-ի անդամ պետություններն այս հարցի շուրջ ներքին համաձայնության գան:

Tert.am