Դեպի Հալեպ տանող ճանապարհներին «մինի համաշխարհային պատերազմ» կբռնկվի. Washington Post
https://parstoday.ir/hy/news/world-i4363-Դեպի_Հալեպ_տանող_ճանապարհներին_մինի_համաշխարհային_պատերազմ_կբռնկվի._washington_post
Պայքարը սիրիական Հալեպ նահանգում ներառում է ռիսկ վերածվելու ավելի լայն ռազմական բախման, գրում է The Washington Post-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 16:02 Asia/Tehran
  • Դեպի Հալեպ տանող ճանապարհներին «մինի համաշխարհային պատերազմ» կբռնկվի. Washington Post

Պայքարը սիրիական Հալեպ նահանգում ներառում է ռիսկ վերածվելու ավելի լայն ռազմական բախման, գրում է The Washington Post-ը:

Բեյրութում թերթի բյուրոյի ղեկավար Լիզ Սլայը ներկայացնում է սիրիական ճգնաժամին արդեն մասնակցող կողմերի ցուցակը՝ ռուսական օդուժ, որը հարվածներ է հասցնում օդից, լիբանանյան և իրաքյան ջոկատներ, որոնք աշխատում են «գետնի վրա» իրանցի ռազմական խորհրդատուների ղեկավարության ներքո: Նրանք են՝ և՛ տարատեսակ սիրիացի ապստամբներ, որոնց աջակցում են ԱՄՆ-ն, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը, և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի հետ կապված քրդեր, նաև ԴԱԻՇ-ի գրոհայիններ:

Պարբերականի լրագրողը կասկածում է, որ մյունխենյան պայմանավորվածությունների պայմանները Սիրիայում կրակի դադարեցման մասին կիրագործվեն, ընդհակառակը՝ քաղաքացիական պատերազմը կաճի մինչև պատերազմի մասշտաբի, որում իրար դեմ կպայքարեն համաշխարհային առաջատար տերությունները:

Այդ պայքարի կենտրոնը դառնում է Հալեպը, և վտանգվում է ոչ միայն Սիրիայում պատերազմի ելքը, այլև աշխարհաքաղաքական հետևանքներն ամբողջ տարածաշրջանի համար, հավելում է հոդվածագիրը: Հալեպում սիրիական բանակի հաջող արշավը, ըստ նրա, Ռուսաստանի հաշվին կամրագրի Մերձավոր Արևելքում առաջատար տերության վարկանիշ, Իրանի ազդեցության տարածքը իրաքցի շիաների և լիբանանցի մարտական ջոկատների շնորհիվ ևս կընդլայնվի: Թուրքիայի համար գլխավոր խնդիր կդառնա թուրք-սիրիական սահմանին քրդերի հայտնվելը: