ԱՄՆ-ում ավելանում են պառակտումները
"Գելափ"-ի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ ամերիկացիների մեծամասնության համոզմամբ, նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ հասարակության մեջ տարաձայնություններն ու պառակտումները ավելացել են:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երկուշաբթի օրը հրապարակված սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիների 77 տոկոսը համոզված է, որ այդ երկրում պառակտումներն ավելանում են:
Սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների մեծամասնությունը համոզված է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ի զորու չէ այդ երկրում վերականգնել միաբանությունը:
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո այդ երկրի ԶԼՄ-ների նկատմամբ ժողովրդի անվստահությունը ավելի է մեծացել:
Չնայած որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են անցկացվել և հաղթող թեկնածուի անունը նույնպես հայտարարվել է, սակայն այդ երկրում դեռ շարունակվում են քաղաքական համակարգի ու ռասիստական գործողությունների ավելացման դեմ ցույցերը: