Առնվազն 40 մարդ Է զոհվել Չինաստանի Էլեկտրակայանում տեղի ունեցած փլուզման հետեւանքով
https://parstoday.ir/hy/news/world-i43912-Առնվազն_40_մարդ_Է_զոհվել_Չինաստանի_Էլեկտրակայանում_տեղի_ունեցած_փլուզման_հետեւանքով
Առնվազն 40 մարդ Է զոհվել Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ֆենչեն քաղաքում Էլեկտրակայանի հովացուցիչ աշտարակի շինարարական կոնստրուկցիաների փլուզման հետեւանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 07:37 Asia/Tehran
  • Առնվազն 40 մարդ Է զոհվել Չինաստանի Էլեկտրակայանում տեղի ունեցած փլուզման հետեւանքով

Առնվազն 40 մարդ Է զոհվել Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ֆենչեն քաղաքում Էլեկտրակայանի հովացուցիչ աշտարակի շինարարական կոնստրուկցիաների փլուզման հետեւանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:00-ին: «Սինա» պորտալի տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարի վայրում փլուզման պահին գտնվում Էր 68 մարդ, 26-ի ճակատագիրն անհայտ Է մնում:

Փլատակների տակ եւս 22 մարդ Է մնում:

Արտակարգ պատահարի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում ներգրավված Է 32 հրշեջ հաշվարկ: Փլատակների տակ գտնվոր մարդկանց որոնումներում գործի են դրվել հատուկ վարժեցված շներ, ինչպես նաեւ երկու փրկարար ռոբոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am