Չինաստանի արևելքում զոհվել է 60 մարդ
Նոյեմբեր 25, 2016 04:05 Asia/Tehran
Չինաստանի արևելքում կառուցվող էլեկտրակայանի մի բաժնի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, հինգշաբթի օրը Չինաստանի արևելյան Ջիանգշի նահանգի էլեկտրակայանում կառուցվող սառեցնող աշտարակի պատվանդանի փլուզման հետևանքով վիրավորվել են նաև որոշ թվով մարդիկ:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է հավելում կրել, քանի որ փլատակների տակ կան մարդիկ:
Հաղորդման համաձայն, հանքերում տեղի ունեցող փլուզումները, գործարաններում բռնկվող հրդեհները և նման տարբեր դեպքեր, վերջին երեք տասնամյակներում հակակշռի տակ են առել Չինաստանի տնտեսական արագ աճը:
Պիտակ