Կանադայում դրական են վերաբերվում հաղորդավարուհու գլխաշոր կրելուն
https://parstoday.ir/hy/news/world-i44257-Կանադայում_դրական_են_վերաբերվում_հաղորդավարուհու_գլխաշոր_կրելուն
Կանադայի հեռուստադիտողները դրական են վերաբերվում «Սիթի Նյուզ» հեռուստաալիքում գլխաշոր կրող մուսուլման հաղորդավարուհու ներկայությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 27, 2016 07:40 Asia/Tehran
  • Կանադայում դրական են վերաբերվում հաղորդավարուհու գլխաշոր կրելուն

Կանադայի հեռուստադիտողները դրական են վերաբերվում «Սիթի Նյուզ» հեռուստաալիքում գլխաշոր կրող մուսուլման հաղորդավարուհու ներկայությունը:

Համաձայն «Գարդիան» օրաթերթի հաղորդման, Տորոնտոյից հեռարձակվող «Սիթի Նյուզ» հեռուստակայանը կանադական առաջին հեռուստաընկերությունն է, որ իր լրատվական կարևոր ծրագրերից մեկում  աշխատանքի է հրավիրել մուսուլման  Գինլա Մասային:

Մասային աշխատում է  ժամը 23-ի լուրերի բաժնում: Կանադացիների մեծ մասը դրական են վերաբերվում է նրա ներկայությանը հեռուստաընկերությունում:

Գինլա Մասան հաղորդումից հետո «Թվիթեր»-ում կատարած գրառման մեջ նշել է.«Գլխաշոր կրող մուսուլման կանայք  խորհրդանշում են  իսլամը և տպավորիչ են»:

Նրա կարծիքով,   ԶԼՄ-ներում գլխաշոր կրող մուսուլման կնոջ ներկայությունը շատ կարևոր է: 

Հատկապես Եվրոպայում ու ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի սրման ֆոնին, կանադական հեռուստաընկերության եթերում Մասայի ներկայությունը մեծ նշանակություն ունի: