Ֆրանսիայի հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Ֆիոնը պարտության մատնեց Ժուփեին
Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիոնը մեծ տարբերությամբ թիկունքում թողեց իր կուսակից Ալեն Ժուփեին:
Համաձայն Փարիզից Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրությունների համար հանրապետականների ներկուսակցական ընտրության ձայների հաշվարկման արդյունքները վկայում են Ալեն Ժուփեի հանդեպ Ֆրանսուա Ֆիոնի գերազանցության մասին:
Համաձայն այս հաղորդման, Ֆրանսուա Ֆիոնը շահելով ձայների 60.5 տոկոսն առաջ է անցել ձայների 39.5 տոկոսը շահած մրցակից՝ Ալեն Ժուփեից:
Նախկին վարչապետ և Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրություններում Չափավորական աջ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի նկատմամբ Ֆրանսիայի վարած քաղաքականությունը ձախողել է: Նա հավելել է որ այդ քաղաքականությունը պետք է վերանայվի և բացի այդ կապակցությամբ անհրաժեշտ է բանակցել Իրանի ու Ռուսաստանի հետ:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան առաջիկա մայիս ամսին: