Ընտրություններից հետո ԱՄՆ-ում սոցիալական բևառացումը ավելի է սրվել
Սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ում սոցիալական բևառացումը ավելի է սրվել:
Ipsos ընկերության կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, հասարակության սոցիալական բևեռացումը մտահոգիչ է դարձել:
Դեմոկրատական կուսակցության անդամներին մտահոգում է երկրի քաղաքական ու տնտեսական ապագան:
Սոցհարցման արդյունքների համաձայն, հանրապետականների կողմնակիցների 68 տոկոսը և դեմոկրատականների կողմնակիցների 61 տոկոսը համոզված են, որ ԱՄՆ-ն սխալ հունով է ընթանում:
Ամերիկացիներին մտահոգում է նաև այն հարցը, թե արդյոք նոր նախագահը կշարունակի Օբամաքեյր առողջապահական ծառայությունները:
Ipsos ընկերության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ամերիկացիների 21 տոկոսը առողջությունն ու առողջապահությունը, 16 տոկոսը զբաղվածությունը և 14 տոկոսը միգրացիան համարում է Դոնալդ Թրամփի կառավարության առաջնահերթությունը: