Թրամփին զայրացրել է բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ-ի դրոշի հրկիզումը
Նոյեմբեր 30, 2016 07:41 Asia/Tehran
ԱՄՆ-ի նորընտիր նախագահը քննադատել է այդ երկրում հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ-ի դրոշի հրկիզումը:
Համաձայն «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի հաղորդման, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դրոշը հրկիզողները պատժվելու են ամենայն խստությամբ:
«Եթե որևէ մեկն այրի ԱՄՆ-ի դրոշը, կարող է ազատազրկման դատապարտվել և կամ զրկվելով քաղաքացիությունից և արտաքսվել ԱՄՆ-ից»,-հայտարարել է Թրամփը:
Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո այդ երկրի քաղաքացիներն ի նշան բողոքի այրել են ԱՄՆ-ի դրոշը:
Համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին հավելվածի, այդ երկրում դրոշի հրկիզումը չի արգելվում:
Պիտակ