Թրամփին զայրացրել է բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ-ի դրոշի հրկիզումը
https://parstoday.ir/hy/news/world-i44680-Թրամփին_զայրացրել_է_բողոքի_ցույցերի_ժամանակ_ԱՄՆ_ի_դրոշի_հրկիզումը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահը քննադատել է այդ երկրում հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ-ի դրոշի հրկիզումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2016 07:41 Asia/Tehran
  • Թրամփին զայրացրել է  բողոքի ցույցերի ժամանակ  ԱՄՆ-ի դրոշի հրկիզումը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը քննադատել է այդ երկրում հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ-ի դրոշի հրկիզումը:

Համաձայն «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի հաղորդման, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դրոշը հրկիզողները պատժվելու են ամենայն խստությամբ:

«Եթե որևէ մեկն այրի ԱՄՆ-ի դրոշը, կարող է ազատազրկման դատապարտվել և կամ զրկվելով քաղաքացիությունից և արտաքսվել ԱՄՆ-ից»,-հայտարարել է Թրամփը:

Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո այդ երկրի քաղաքացիներն ի նշան բողոքի այրել են ԱՄՆ-ի դրոշը:

Համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին հավելվածի, այդ երկրում դրոշի հրկիզումը չի արգելվում: