Վրաստանի մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցվել
https://parstoday.ir/hy/news/world-i44707-Վրաստանի_մահմեդական_համայնքին_20_մզկիթ_է_փոխանցվել
Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցել, որոնց հիմնական մասը գտնվում է Արևմտյան Վրաստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2016 06:49 Asia/Tehran
  • Վրաստանի մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցվել

Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցել, որոնց հիմնական մասը գտնվում է Արևմտյան Վրաստանում:

Այս որոշումը կայացվել է կրոնական միավորումների գույքային և ֆինանսական հարցերն ուսումնասիրող խորհրդատվական հանձնաժողովի նիստում:

Միջոցառմանը ներկա են եղել Վրաց Ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու, մահմեդական և հրեական համայնքների ներկայացուցիչները:

Այժմ Վրաստանում 250 մզկիթ է գործում, որից 150-ն արդեն փոխանցվել է մահմեդական համայնքին: Շարունակվում է մյուս մզկիթները ևս մահմեդականներին հանձնելու աշխատանքը, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:

armedia.am/