Մերկելը հորդորել է Էրդողանին կատարել ԵՄ հետ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i44749-Մերկելը_հորդորել_է_Էրդողանին_կատարել_ԵՄ_հետ_համաձայնագրով_նախատեսված_պարտավորությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ԵՄ հետ փախստականների վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2016 10:31 Asia/Tehran
  • Մերկելը հորդորել է Էրդողանին կատարել ԵՄ հետ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ԵՄ հետ փախստականների վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Մալթայի վարչապետի հետ հանդիպումից հետո Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտնել է, որ փախստականների հարցով համաձայնագիրը կարևոր է բոլոր կողմերի համար: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան էլ Եվրոպայի նման համաձայնագրի վստահելի գործընկեր է:

Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացըսառեցնելու մասին առաջարկը: Առաջարկի ընդունումից հետո Թուրքիայի նախագահը սպառնացել է չեղյալ համարել ԵՄհետ կնքած համաձայնագիրը:

Համաձայնագիրը նախատեսում է, որ Թուրքիան հետ պետք է ընդունի իր տարածքով Հունաստան անցածփախստականներին: Փոխարենը ԵՄ-ն խոստացել էր վիզային ռեժիմի ազատականացում Թուրքիայի քաղաքացիներիհամար: 

orer.am/