Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեստեր Յունայթեդ»-«Վեստ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ
Դեկտեմբեր 01, 2016 06:49 Asia/Tehran
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն էր «Վեստ Հեմ»-ի դեմ խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Յունայթեդ»-ի Թվիթերի պաշտոնական էջում անցկացրած քվեարկության արդյունքով «Մանչեստեր Յունայթեդ»-«Վեստ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայ կիսապաշտպանը:
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «Մանչեստեր Յունայթեդ»-ը հյուրընկալելով «Վեստ Հեմ»-ին հաղթեց 4:1 հաշվով: Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:
Armenpress.am
Պիտակ