ԱՀԿ-ին անդամակցության Ադրբեջանի նախապայմանը
Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցիչը նախապայման է առաջարկել` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն այդ երկրի անդամակցության համար:
Համաձայն «Թուրան» լրատվական գործակալության հաղորդման, Բաքվում ԵՄ ներկայացուցիչ Մալենա Մարդը հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցությունը պայմանավորված է մարդու իրավունքները հարգելով և քաղաքական հարցերում թափանցիկությամբ:
Ընդգծելով ԵՄ անդամ երկրների հետ Ադրբեջանի համագործակցության կապակցությամբ փաստաթուղթ մշակելու անհրաժեշտությունը, նա հավելել է. «Ադրբեջանը ԵՄ-ի հետ ասոցացման թեկնածու երկրներից է համարվում»:
Ադրբեջանը 1997 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդ անդամ է ընտրվել և ձգտում է այդ կազմակերպության լիիրավ անդամակցությանը:
Ի դեպ, «Ազադլիղ» կայքի հաղորդման համաձայն, Ադրբեջանի Խաղաղություն և ժողովրդավարություն կազմակերպության աքսորի մեջ գտնվող առաջնորդ Լեյլա Յունեսը Եվրոխորհրդարանում ունեցած ելույթում այդ խորհրդարանին ներկայացրեց Ադրբեջանի 160 քաղբանտարկյալների անունները:
Լեյլա Յունեսը Եվրոխորհրդարանում նաև պահանջեց թափանցիկ հետաքննության ենթարկել Նարդադարնի դեպքի հետ կապված գործը և բացատրեց Ադրբեջանում քաղբանտարկյալների պայմանները: