«Socar»–ը կարո՞ղ է վերահսկել Հայաստանին գազի մատակարարումները
https://parstoday.ir/hy/news/world-i45049-socar_ը_կարո_ղ_է_վերահսկել_Հայաստանին_գազի_մատակարարումները
Եթե անգամ Վրաստանի նավթագազային ընկերության բաժնեմասերի 25 տոկոսը գնելու առավել շահավետ առաջարկը ստացվի Ադրբեջանի «Socar» ընկերությունից, դրանում Հայաստանի համար ռիսկեր չկան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Socar»–ի նախկին խորհրդական, վրացի տնտեսագետ Գիա Խուխաշվիլին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 15:15 Asia/Tehran
  • «Socar»–ը կարո՞ղ է վերահսկել Հայաստանին գազի մատակարարումները

Եթե անգամ Վրաստանի նավթագազային ընկերության բաժնեմասերի 25 տոկոսը գնելու առավել շահավետ առաջարկը ստացվի Ադրբեջանի «Socar» ընկերությունից, դրանում Հայաստանի համար ռիսկեր չկան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Socar»–ի նախկին խորհրդական, վրացի տնտեսագետ Գիա Խուխաշվիլին։

Նրա խոսքով՝ դա բաց աճուրդ է, ուստի դրան կարող են մասնակցել բոլորը։ «Ես հասկանում եմ Հայաստանի մտահոգությունը, սակայն կարծում եմ, որ այն անհիմն է երկու պատճառով. առաջին՝ բաժնեմասերի 25 տոկոսն ընկերությանը ոչ մի վերահսկիչ գործառույթ չի տալիս։ Այնպես որ անգամ ցանկության դեպքում ադրբեջանական ընկերությունը չի կարող որեւէ գործողություններ կատարել, որոնք այս կամ այն կերպով կվնասեն հայկական կողմին։ Երկրորդ՝ եթե անգամ նրանք ինչ–որ կեպ կապ ունենան մենեջմենթի հետ,  ապա հարկ է նշել, որ դա միջազգային ընկերություն է, եւ նրանք գործում են բոլոր ստանդարտներով եւ սկզբունքներով, որոնք սահմանում է ածխաջրածինների եւ էներգակիրների տեղափոխության միջազգային իրավունքը»,– ընդգծեց Խուխաշվիլին։

news.am/