Չինաստանն անդրադարձել է Թայվանի նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցին
Չինաստանի կառավարությունը քննադատել է Թայվանի նախագահի հետ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հեռախոսազրույցը:
Համաձայն «Սի Էն Էն»-ի հաղորդման, վերջին 35 տարիների ընթացքում ԱՄՆ-ի որևէ նախագահ կամ նորընտիր նախագահ զրույց չի ունեցել Թայվանի նախագահի հետ: Սակայն Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել է Թայվանի նախագահի հետ և այդպիսով ոչ միայն խախտել իր երկրի դիվանագիտական կարգը, այլև առթել է Պեկինի խիստ հակազդեցությունը:
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Թայվանին դաշինքը չհարգած նահանգ է համարում և Վաշինգտոնին կոչ է արել հարգել «Մեկ միավորված Չինաստան» քաղաքականությունը:
Թրամփի ավագ խորհրդական Քելին Քանոյը հայտարարել է, որ ԱՄՆ նարընտիր նախագահը հարգում է իր երկրի քաղաքականությունը:
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մասը :