ՄԱԿ-ի ապաստանյալների գերագույն կոմիսարը քննադատել է Թուրքիային արտոնությունների տրամադրումը
https://parstoday.ir/hy/news/world-i45466-ՄԱԿ_ի_ապաստանյալների_գերագույն_կոմիսարը_քննադատել_է_Թուրքիային_արտոնությունների_տրամադրումը
Ապաստանյալների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին երկուշաբթի օրն ասել է. «Դեպի Եվրոպա փախստականների հոսքը կանխելու նպատակով Թուրքիային որոշ արտոնությունների տրամադրումը պատճառ է դարձել, որ որոշ երկրներ հանդես գան նման դիմումներով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 02:40 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ապաստանյալների գերագույն կոմիսարը քննադատել է Թուրքիային արտոնությունների տրամադրումը

Ապաստանյալների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին երկուշաբթի օրն ասել է. «Դեպի Եվրոպա փախստականների հոսքը կանխելու նպատակով Թուրքիային որոշ արտոնությունների տրամադրումը պատճառ է դարձել, որ որոշ երկրներ հանդես գան նման դիմումներով»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գրանդին հավելել է. «Փախստականներին հյուրընկալող երկրներին հովանավորելը բնական հարց է, սակայն անտրամաբանական արտոնություններ շնորհելը սխալ նախադեպ է ստեղծում: Դա իր հերթին առաջացնում է ակնկալիքներ, որոնք միշտ չէ, որ իրականանալու են և կարող են պատճառ դառնալ, որ պետությունները բնակչության հետ կապված զարգացումները որպես ճնշման ու նունյնիսկ սպառնալիքի միջոց ծառայեցնեն»:

ԵՄ-ն այդ երկրում բնակված սիրիացի փախստականներին հովանավորելու համար երեք միլիարդ եվրո օժանդակություն է խոստացել Թուրքիային: Այդ կառույցը նաև խոստացել է արագացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և այդ երկրի քաղաքացիների համար վիզայի չեղարկման գործընթացը:

Անկարան փոխադարձաբար արգելել է փախստականների հոսքը դեպի Հունաստան, որը ԵՄ  սահմաններ հասնելու  համար գլխավոր անցուղին է համարվում: