ՄԱԳԱՏԷ-ի անդամները միջուկային անվտանգության հռչակագիր են ընդունել
https://parstoday.ir/hy/news/world-i45556-ՄԱԳԱՏԷ_ի_անդամները_միջուկային_անվտանգության_հռչակագիր_են_ընդունել
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ պետությունները խոստացել են աշխարհում միջուկային անվտանգության ամրապնդման հասնել միջուկային եւ ճառագայթաակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ակտիվացման միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 13:03 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի անդամները միջուկային անվտանգության հռչակագիր են ընդունել

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ պետությունները խոստացել են աշխարհում միջուկային անվտանգության ամրապնդման հասնել միջուկային եւ ճառագայթաակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ակտիվացման միջոցով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:

Սույն պարտավորությունները նրանք ամրագրել են ամբողջ աշխարհում միջուկային անվտանգության ռեժիմի ամրապնդման վերաբերյալ դեկտեմբերի 5-ին Վիեննայում ընդունված նախարարական հռչակագրում:    

«Ահաբեկիչները եւ հանցագործները կփորձեն օգտվել միջուկային անվտանգության համաշխարհային համակարգի ցանկացած   թերությունից: Եվ ցանկացած երկիր կարող Է հարձակման օբյեկտ դառնալ: Ահա թե ինչու Է միջազգային արդյունավետ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն»,- հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով պատվիրակների առջեւ:

«Չափազանց կարեւոր Է պահպանել զգոնությունն այն պայմաններում, երբ միջուկային սպառնալիքն ավելի ու ավելի նոր ձեւեր Է ընդունում»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am