Մերկելը վերընտրվել է Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ
https://parstoday.ir/hy/news/world-i45625-Մերկելը_վերընտրվել_է_Քրիստոնյա_դեմոկրատական_միություն_կուսակցության_առաջնորդ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ երկրի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ներկայացուցիչների 89.5 տոկոսի կողմ ձայներով վերընտրվել է կուսակցության առաջնորդ :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 07:34 Asia/Tehran
  • Մերկելը վերընտրվել է  Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ երկրի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ներկայացուցիչների 89.5 տոկոսի կողմ ձայներով վերընտրվել է կուսակցության առաջնորդ :

ԻՌՆԱ-ի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Մերկելը ներկուսակցական ընտրությունների նախորդ շրջանում շահել էր ձայների 96.7 տոկոսը:

Կուսակցության առաջնորդության համար Մերկելի ամենացածր քվեն արձանագրվել է 2004 թվականին, երբ նա շահեց ձայների 88.4 տոկոսը:

Անցած ամիս Մերկելը հայտարարել էր, որ պատրաստվում է 2017 թվականի ընդհանուր ընտրություններում չորրորդ անգամ իր թեկնածությունը ներկայացնել Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար:

Նախնական սոցհարցումները վկայում են, որ նա ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի: