Մերկելը վերընտրվել է Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ
Դեկտեմբեր 07, 2016 07:34 Asia/Tehran
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ երկրի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ներկայացուցիչների 89.5 տոկոսի կողմ ձայներով վերընտրվել է կուսակցության առաջնորդ :
ԻՌՆԱ-ի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Մերկելը ներկուսակցական ընտրությունների նախորդ շրջանում շահել էր ձայների 96.7 տոկոսը:
Կուսակցության առաջնորդության համար Մերկելի ամենացածր քվեն արձանագրվել է 2004 թվականին, երբ նա շահեց ձայների 88.4 տոկոսը:
Անցած ամիս Մերկելը հայտարարել էր, որ պատրաստվում է 2017 թվականի ընդհանուր ընտրություններում չորրորդ անգամ իր թեկնածությունը ներկայացնել Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար:
Նախնական սոցհարցումները վկայում են, որ նա ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի:
Պիտակ