Պուտինն ու Մադուրոն քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակն ու հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/world-i45643-Պուտինն_ու_Մադուրոն_քննարկել_են_նավթի_շուկայում_տիրող_իրավիճակն_ու_հեռանկարները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույց է ունեցել` վենեսուելական կողմի նախաձեռնությամբ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 05:55 Asia/Tehran
  • Պուտինն ու Մադուրոն քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակն ու հեռանկարները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույց է ունեցել` վենեսուելական կողմի նախաձեռնությամբ:

 Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող արդիական հարցերը, այդ թվում` առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրագործման հարցերը:

Առաջնորդները կարծիքներ են փոխանակել նաև նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի շուրջ` ՕՊԵԿ-ի շրջանակներում նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ ձեռք բերված համաձայնագրերի համատեքստում: ՕՊԵԿ-ի անդամ և նավթ արդյունահանող այլ առաջատար երկրների միջև բանակցությունները նախատեսված են դեկտեմբերի 10-ին Վիեննայում:

Նոյեմբերի 30-ին ՕՊԵԿ-ը վերջին 8 տարում առաջին անգամ որոշել է կրճատել նավթի արդյունահանման ծավալները: 2017-ի հունվարի 1-ից նավթ արդյունահանող երկրների կազմակերպության անդամները միջին օրական արդյունահանման ծավալը կկրճատեն 1.164 մլն բարելով` հասցնելով այն 32.5 մլն բարելի:

Tert.am