Գերմանիայի իշխող կուսակցությունը քննադատել է Թուրքիայում ազատությունների սահմանափակումները
https://parstoday.ir/hy/news/world-i45850-Գերմանիայի_իշխող_կուսակցությունը_քննադատել_է_Թուրքիայում_ազատությունների_սահմանափակումները
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կոնգրեսում քննարկվել է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 08:27 Asia/Tehran
  • Գերմանիայի իշխող կուսակցությունը քննադատել է Թուրքիայում ազատությունների սահմանափակումները

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կոնգրեսում քննարկվել է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կոնգրեսում քննարկվել է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Կոնգրեսի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայում Էրդողանի կողմից խոսքի, մամուլի, կրոնի և հավաքներ իրականացնելու ազատությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու փաստը:

Միաժամանակ,  կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած CDU ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիան Եվրամիության ռազմավարական գործընկերն է, որին չեն ցանկանում կորցնել, հետևաբար անհրաժեշտ է չդադարեցնել նրա հետ բանակցային գործընթացը: Թեպետ միության որոշ ներկայացուցիչներ կոնգրեսի ժամանակ կոչ են արել հակառակը` դադարեցնել բանակցությունները, սակայն այդ կոչերը չեն ընդունվել: 

lratvakan.am