ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրները նավթի արտադրաչափը կրճատելու պարտավորություն են ստանձնել
https://parstoday.ir/hy/news/world-i46204-ՕՊԵԿ_ին_չանդամակցող_երկրները_նավթի_արտադրաչափը_կրճատելու_պարտավորություն_են_ստանձնել
ԻԻՀ նավթի նախարարը տեղեկացրել է, որ ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրներն իրենց նավթի արտադրաչափը կրճատելու պարտավորություն են ստանձնել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 07:40 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրները նավթի արտադրաչափը կրճատելու պարտավորություն են ստանձնել

ԻԻՀ նավթի նախարարը տեղեկացրել է, որ ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրներն իրենց նավթի արտադրաչափը կրճատելու պարտավորություն են ստանձնել:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն շաբաթ օրը Վիեննայում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրները 2017 թվականի հունվարի 1-ից կսկսեն իրենց նավթի արտադրաչափի կրճատումը:

Իրանի նավթի նախարարը պատմական համարելով ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների այս համաձայնությունը, հավելել է. «ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրների նավթի արտադրության կրճատման չափերի շուրջ դեռ համաձայնություն չի կայացել»:

ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարները նավթի շուկայի կայունացման հարցը քննարկելու նպատակով մասնակցում են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գումարվելիք նիստին: